ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անհարմար վիճակում են հայտնվել

Անհարմար վիճակում են հայտնվել
16.11.2017 | 20:24

Որոշ ժամանակ առաջ իշխանության ներկայացուցիչներից ոմանք հայտարարեցին, թե Հայաստանի ժողովրդագրական վիճակը չափազանց վտանգավոր սահմանի է հասել: Շատ տարօրինակ էր, որ այս մասին բարձրաձայնում էր իշխանությունը. բոլորը սպասում էին հետաքրքիր «ինքնախարազանման»:

Սակայն շատ չանցած այդ հայտարարության հեղինակները հայտնվեցին խիստ անհարմար վիճակում, երբ պետության ղեկավարը հայտարարեց, որ մինչև 2040-ը երկրի բնակչության թիվը կհասնի 4 միլիոնի:


Փաստորեն, դեմոգրաֆիկ խնդիրները բարձրաձայնող պատգամավորները, առաջին հերթին Սամվել Ֆարմանյանը, պետք է հակառակ հայտարարությամբ հանդես գան` ապացուցելով, որ, ճիշտ է, վիճակը բարվոք չէ, բայց 4 միլիոնի կհասնենք: Բայց բաց է մնում հարցը, թե այդ ինչպես է, որ նույն իշխանությունը խոստովանում է, որ սեփական քաղաքականության արդյունքում մարդկային ռեսուրսը կտրուկ նվազել է, բայց չգիտես մաթեմատիկական ինչ հաշվարկով, տարիներ անց բնակչության թիվը բազմապատկվելու է:
Սամվել Ֆարմանյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ եղան իր հայտարարություն- ահազանգերը, պատգամավորը «ցրեց»` խոստանալով, թե այդ մասին հայտարարությամբ է հանդես գալու: Հիշեցնենք, որ նա առաջարկում էր անգամ ԱԺ-ում ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձևավորել և քննել դեմոգրաֆիկ խնդիրները: Տեսնենք, թե հատկապես 4 միլիոնի մասով ինչ հեքիաթներ կհյուսվեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ